|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Մենք մի կողմից խթանում ենք գիտությունը, ժողովրդագրության ոլորտում ենք ծրագրեր իրականացնում, մյուս կողմից՝ ունենք 500 մանկապարտեզ ու 300 դպրոց կառուցելու ծրագիր, որ երեխաները պատշաճ կրթություն ստանան: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Վերջին տարիներին մենք հստակ արձանագրել ենք՝ դպրոց ասելով միայն շենք նկատի չունենք: Մենք նկատի ունենք հավասարապես բովանդակություն, պատշաճ մակավարժական կադրեր: Շատ կարևոր է, որ ՀՀ քաղաքացիները տեսնեն, որ սա ոչ թե առանձին վերցրած «սպոնտան» որոշումներ են, այլ՝ որոշակի ռազմավարության օղակներ, որը վերջում դառնում է մեկ ամբողջական շղթա: