Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ճապոնիայի ռազմածովային ուժերի երկու ուղղաթիռ, որոնցում, ենթադրաբար, անձնակազմի ութ անդամ է եղել, վթարի է ենթարկվել Խաղաղ օվկիանոսում՝ Տոկիոյից հարավ, գիշերային վարժանքների ժամանակ, փրկարարները փնտրում են անհետ կորածներին, ասել է Ճապոնիայի պաշտպանության նախարար Մինորու Կիհարան, հաղորդում է AP-ն։
Երկու SH-60K ուղղաթիռը, որոնք պատկանում էին ինքնապաշտպանության ծովային ուժերին, և որոնցից յուրաքանչյուրում չորս հոգանոց անձնակազմ է եղել, կորցրել է կապը շաբաթ ուշ երեկոյան խաղաղօվկիանոսյան Տորիշիմա կղզու մոտ՝ Տոկիոյից մոտ 370 մղոն դեպի հարավ, լրագրողներին ասել է պաշտպանության նախարարը:
Անձնակազմի ութ անդամներից մեկը դուրս է բերվել ջրից, սակայն նրա վիճակը հայտնի չէ։ Մնացած յոթ հոգու որոնումները շարունակվում են։
Վթարի պատճառները դեռ հայտնի չեն, ասել է Կիհարան՝ հավելելով, որ պաշտոնյաները առաջնահերթություն են տալիս փրկարարական գործողություններին:
ԱՄՆ պաշտպանության ուժերը ութ ռազմանավ և հինգ ինքնաթիռ են ուղարկել անհետացած անձնակազմին որոնելու և փրկելու համար։