Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ-ում միջուկային զենքի փորձարկումների ժամանակ գոյացած ռադիոակտիվ թափոնները հնարավոր է հայտնվեն Խաղաղ օվկիանոսում։ Այս մասին տեղեկացնում է Fox News-ը` վկայակոչելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի խոսքերը:
Նշվում է, որ խոսքը Ռանիթ կղզում ռադիոակտիվ թափոնատեղիի մասին է, որտեղ դեռևս 1948-1958 թվականներին միջուկային պայթյուններ են տեղի ունեցել, իսկ ավելի ուշ այլ փորձարկումներից հետո վարակված հող է տեղափոխվել։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պնդմամբ` ներկայումս այնտեղ պահվող ռադիոակտիվ թափոնները կարող են հայտնվել բաց ծովում, մասնավորապես` Երկիր մոլորակի խոշորագույն ջրային ավազանը համարվող Խաղաղ օվկիանոսում:
Լրատվամիջոցը հաղորդում է նաև, որ ռադիոակտիվ թափոններով լցված` բետոնից պատրաստված խառնարանն անվանում են «միջուկային դագաղ»։ 1970-ականներին կառուցված և 43 սանտիմետր հաստությամբ աչքի ընկնող գմբեթը սկզբից ևեթ նախատեսված է եղել որպես ժամանակավոր միջոց, բայց ավելի ուշ ԱՄՆ իշխանություններն այն համարել են բավականաչափ հուսալի վարակված հողի երկարատև պահման համար:
Հավելվում է նաև, որ Մարշալյան կղզիների նախագահ Հիլդա Հայնը նախազգուշացրել է Գուտերեշին այնտեղ արդեն իսկ գոյացած ճաքի մասին: Նա նաև հավաստիացրել է, որ հուժկու մերձարևադարձային ցիկլոնի պարագայում այն կարող է ամբողջությամբ քանդվել ու վերածվել փլատակների`իր հետ բերելով անդառնալի հետևանքներ: