Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մեր ճակատագիրը կախված է մեզանից, որովհետև հիմա փորձում են հակառակը համոզել, որ կախված է բոլորի, բացի մեզանից»,- «Ինչքա՞ն ժամանակ ունենք» քննարկմանն «Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը։
Նա նշեց, որ այսօր ընթանում է պետականությունից հրաժարվելու գործընթաց. «Մենք սրընթաց հրաժարվում ենք պետություն ունենալուց»։
Ք. Վարդանյանն ընդգծեց, որ պետականությունը պահելու ժամանակ դեռևս ունեն, ունեն երկու պատճառով. «Չկա միջազգային կոնսենսուս Հայաստանի չգոյության վերաբերյալ։ Ստում են, երբ ասում են որևէ դաշնակից չունենք պաշտպանելու մեր շահերը։ Այո, Հայաստանն առաջին հերթին պետք է հային, նաև պետք է այլ պետությունների, տարածաշրջանով հետաքրքրող այլ դերակատարների, քանի որ բոլորը չէ «оk» են Թուրքիայի հզորացման տարածաշրջանային քաղաքականության հետ։
Դա մեզ համար դուռ է բացում, այսինքն մի հատ կիսաբաց դուռ ունենք։
Չնայած այս տոտալ քարոզին, այնպես չէ, որ Հայաստանում բնակչությունն ամբողջապես հրաժարվել է Արցախից կամ ուզում է հրաժարվել Արցախից ու պետականությունից»։
Ըստ նրա, կարևոր է նաև, որպեսզի աշխարհաքաղաքական կարևոր կենտրոններին հասցնեն, որ Նիկոլ Փաշինյանի օրակարգին կա այլընտրանքային օրակարգ։
«Այդ ձյանը պետք է հասնի Մոսկվա, Բրյուսել, Վաշինգտոն, քանի որ դաշնակցիներ ունենալու համար պետք է ցույց տալ, որ կա այլընտրանք»,- ասաց Ք. Վարդանյանը։