Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նոր կոչը՝ «Ազգ-բանակ-հաղթանակ», շատ դուրս եկավ՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց գեներալ-գնդապետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը Բաղրամյան պողոտայում հանրահավաքի հարթակից, և իր ելույթը սկսեց հենց այս խոսքերով։
Նա նշեց, որ այժմ մեզ փորձում են կառավարել այն մարդիկ, ովքեր նույնիսկ բանակում չեն ծառայել, և բանակի վրա անընդհատ կեղտ են շպրտում։
«Օրինակ, Փաշինյանն ասում է, որ չի ծառայել, քանի որ մինչև ինքը իր երկու եղբայրները ծառայել են և ինքն ազատվել է ծառայությունից։ Բայց դու, ամեն դեպքում, գյուղից ես՝ Ենոքավանից ես, Իջևանի շրջանից, երբ ամառային արձակուրդներ էին լինում, կարող էիր, չէ՞, գալ դիրքեր, կանգնել թեկուզ երկու օր անընդմեջ։ Բայց դու չես եկել, ոչ մեկը չի հիշում, որ երբևէ եկած լինես, որ մեկը քեզ այնտեղ չի տեսել։ Կա նաև Ստյոպիկ Սաֆարյան․ ահա այսպիսին․․․ այո, տեսեք՝ պաշտոնին Վազգեն Մանուկյանն էր, փոխարինեցին Ստյոպիկ Սաֆարյանով։ Ինչպե՞ս կարելի է նրանց ընդհանրապես համեմատել։ Ստյոպիկ Սաֆարյանն ասում է՝ երբ պատերազմ էր՝ ես 14 տարեկան էի․․․ այնինչ, 1992 թ-ին նա 19 տարեկան էր։ Ինչո՞ւ ես ստում, Ստյոպի՛կ Սաֆարյան, դու պարզապես վախկոտ ես ու դասալիք, ճիշտ եմ ասում»,-ասաց Յուրի Խաչատուրովը։
Նա նշեց, որ ԳՇ հայտարարությունը ամբողջ բանակն է արել։
«Ես ուզում եմ և հայտարարում եմ․ քո թիկունքում ինչ-որ մեկը պետք է կանգնած լինի, մեր թիկունքում մեր ամբողջ հայկական բանակն է կանգնած։ Սա արդեն վերջն է, ավելին հնարավոր չէ։ Մենք անպայման այս գործը պետք է ավարտին հասցնենք և շատ արագ պետք է այս գործը ավարտին հասցնենք։ Նույնիսկ Էրդողանի ու Ալիևի մոտ է ինչ-որ «մանդրաշ» սկսվել, անընդհատ հայտարարություն են անում։ Բոլորն անհանգստանում են՝ ի՞նչ կլինի։ Եվ հենց Թուրքիան ու Ադրբեջանն են անհանգստանում Հայաստանում տեղի ունեցողով՝ ինչո՞ւ են նրանք անհանգստանում։ Որովհետև հիշում են, որ հայկական բանակը իրենց խփել է, և խփելու է, և մենք անպայման ամենը կվերադարձնենք»,-ընդգծեց գեներալ-գնդապետը։
Մանրամասն՝ տեսանյութում․