կարևոր
4177 դիտում, 5 ամիս առաջ - 2024-05-27 16:47
Քաղաքական

Շարժման ամբողջական աջակիցն ենք, Սրբազանի կողքին կանգնած, այն պետք է հասցնենք հաղթական ավարտին․ Իշխան Սաղաթելյան

«Դաշնակցությունը, այո՛, իր ամբողջ ուժերով ներգրավված է Շարժման մեջ, ամեն ինչ անելու է, որ այս Շարժումը հաջողի։ Մենք  այս Շարժման ամբողջական աջակիցն ենք, Սրբազանի կողքը կանգնած ենք և մեր հնարավորություններով շարունակելու ենք պայքարը։ Այս բոլոր բռնությունները որևէ կերպ  չեն կարող Դաշնակցությանը ետ պահել այս պայքարից, ընդհակառակը,  մեզ ստիպում է, որ  ավելի կտրուկ, վճռական, հետևողական լինենք մեր  պահանջների մեջ  և շարունակելու ենք։

 Ես  կոչ կանեմ նաև բոլոր այն քաղաքական ուժերը, անհատները, գործիչները, որոնք այս ընթացքում իրենց աջակցությունն են հայտնել Շարժմանը իրենք ևս, չնայած այս օրերին բազմաթիվ ուժեր փողոցում են, ամբողջ ծավալով ներգրավվեն, որովհետև  այս սրբազան պայքարն այլընտրանք չունի, պետք է  հասցնենք իր հաղթական ավարտին»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն տեսանյութում։