|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.31 |
| EUR | ⚊ | € 439.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.8182 |
| GBP | ⚊ | £ 500.55 |
| GEL | ⚊ | ₾ 140.98 |
Նույնիսկ եթե 3 մլն բնակչությունը համաձայն լինի հողակտոր հանձնելուն, մենք բարոյական իրավունք չունենք դա անելու, որովհետև դա մնացել է մեր նախնիներից և մեր սերունդները պետք է ապրեն այդ հողակտորին։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստան խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանը։
Զաքարյանի խոսքով, արդեն պարտված պետությունում թշնամուն պետք է դիմակայի առաջին հերթին ՊՆ-ն, ԱԱԾ սահմանապահ ծառայությունը, իսկ մյուսները պետք է նպաստեն երկրի հզորացմանը։
Պատգամավորին լրագրողը հարց ուղղեց՝ արդյո՞ք Որոտանը հայկական գյուղ է համարում, հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը այն անվանել է ադրբեջանական Էյվազլի անվանումով։
Զաքրայանը վիրավորվեց հարցից․ «Ի՞նչ Էյվազլի, դա Որոտան գյուղն է»։
Մանրամասն՝ տեսանյութում։