|
Փոխարժեքներ
18 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.5 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.3074 |
| GBP | ⚊ | £ 486.54 |
| GEL | ⚊ | ₾ 139.54 |
Ուշ թե շուտ գալու էր այդ օրը, քանի որ ակնհայտ է այս գործի ապօրինի լինելը: Այս մասին «Վարդաշեն» ՔԿՀ-ի դիմաց ազատ արձակվելուց հետո ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանը:
«Կալանք, քրեական հետապնդում՝ ոչ ցանկալի իրավիճակ են, բայց մեր երկիրն այս վիճակում է, ժողովրդական լեզվով ասած՝ զուլումի օրերին եսասիրություն է կալանքից խոսելը․ պրոցեսներ են, կանցնեն, մենք ավելի ծանր օրեր ենք անցել, բլենդաժում ենք ապրել, պետք է առաջ նայել և ամեն ինչ անել»,- ասաց նա:
Զաքարյանն անդրադարձավ նաև սահմանին տիրող իրավիճակին: