կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-07 12:50
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր թիմը՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, ի վիճակի է մեր երկիրը ճգնաժամից հանել․ Մխիթար Զաքարյան

Հանրապետությունում այդ կարծիքը կա, որ այս թիմը՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, ի վիճակի է երկիրը այս ճգնաժամային վիճակից հանել, ձեզ մոտ մի փաստարկ էլ է ավելանում՝ իմ ներկայությունը այս թիմում՝ ըստ Yerkir.am-ի ասաց Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշիքնի անդամ Մխիթար Զաքարյանը Սյունիքի Ագարակ համայնքի բնակիչների հետ հանդիպմանը։

«Հավատացնում եմ, որ մեր անցած 13 տարվա համատեղ աշխատանքի ընթացքում  ոչ մի անգամ առիթ չեմ տվել, որ ասածներից որևիցե մի բան չկատարեմ, խաբած լինեմ ժողովրդին։ Հիշեք 2008 թ-ին մենք ինչպես սկսեցինք մեր գործունեությունը, ինչ ճանապարհ անցանք, որ հանգրվանին ենք հասել, հիմա էլ նույն կերպ, հավատացնում եմ ձեզ, մեր թիմը՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, ի վիճակի է մեր երկիրը ճգնաժամից հանել»,-ասաց Մխիթար Զաքարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․