Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մայիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի և Սյունիքի հատվածներում առաջ եկած թշնամին տարբեր սադրանքների է դիմում։ Մայիսի 26-ին թշնամին Վերին Շորժայի հատվածում կրակոցներ էր արձակել, որի հետևանքով մեկ հայ պայմանագրային զինծառայող էր զոհվել։ Դրանից հետո խոսակցություններ շրջանառվեցին, որ Սյունիքի մարզի Սիսիանի հատվածում նույնպես եղել են կրակոցներ։
168.am–ի հետ զրույցում Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանն ասաց, որ Սիսիանի հատվածի վերաբերյալ որևէ բան չի կարող ասել, սակայն Մեղրիում ամեն ինչ համեմատաբար բարվոք է՝ շնորհիվ ՀՀ զինծառայողների, նաև որոշ չափով՝ ՌԴ սահմանապահների։
«Սիսիանի հատվածի վերաբերյալ կուզեմ հանրության ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ այն Երևանին ավելի մոտ է, քան Մեղրիին։ Ես սա պատահական չեմ ասում, թող հանրությունն ուշադրություն դարձնի, երբ ասում են` Սյունիք, Մեղրին էլ հետը նկատի ունեն, բայց Մեղրին ավելի հեռու է Սիսիանի նշված տարածքից, քան Երևանը։ Այսինքն՝ Երևանում ավելի շատ տեղեկացված կարող են լինել, քան մեղրեցիները»,- եզրափակեց Մխիթար Զաքարյանը։
Հիշեցնենք՝ մայիսի 12-ին թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ մի քանի կիլոմետր Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ է եկել, մինչ օրս նրանք առաջ եկած հատվածներում են և հետ չեն գնում։ Սյունիքում մի քանի անգամ անցկացվել են բանակցություններ, որպեսզի թշնամին հետ գնա, սակայն ապարդյուն։ Հարակից գյուղերի ղեկավարներն ու բնակիչներն ասում են, որ թշնամու զինվորներն ինչ-որ քարտեզներով են առաջ եկել, և պնդում են, թե վերադասից հրաման են ստացել, որ առաջ գան, քանի որ համարում են, որ այդ տարածքներն ադրբեջանական են»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։