Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եվրամիության 27 երկրների դեսպանները հավանություն են տվել պատժամիջոցների կիրառմանը այն անձանց նկատմամբ, որոնք «պատասխանատու են» Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի վերաբերյալ կայացրած դատավճռի համար:
ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, վկայակոչելով եվրոպական դիվանագիտական աղբյուր, հաղորդել է, որ ԵՄ 27 երկրների դեսպանները երկուշաբթի պայմանավորվել են Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների մասին Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով:
Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան անցած չորեքշաբթի հայտարարել էր, որ Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի պատճառով Ռուսաստանի քաղաքացիների դեմ պատժամիջոցները երկարաձգելու՝ ԵՄ որոշումը «կրկես» է և «նախապես խաղարկված սցենար»:
Ռուսաստանի արտգործնախարարությունը Բրյուսելին մեղադրել էր երկակի ստանդարտների մեջ՝ ասելով, որ վերջին տարիներին Եվրամիությունը պատժամիջոցներ և ճնշումներ է գործադրել Մոսկվայի հետ հարաբերությունների հարցում՝ անհեթեթ պատրվակով և հակառուսական կարծրատիպերի հիման վրա:
Ռուսաստանի և Եվրամիության հարաբերությունները վերջին ամիսներին սրվել են՝ կապված տարբեր խնդիրների, այդ թվում՝ Ալեքսեյ Նավալնիի դեպքի և Ռուսաստանի սահմանի մոտ ՆԱՏՕ-ի գործունեության հետ: Վերջերս Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հարցազրույցներից մեկի ժամանակ ասել էր, որ Մոսկվայի և Բրյուսելի հարաբերություններից ոչինչ չի մնացել: