|
Փոխարժեքներ
04 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Կրեմլը հետրևում է Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների սպառնալիքների մասին հաղորդագրություններին և սահմանափակումներն անօրինական է համարում այս մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ արձագանքելով ԶԼՄ-ների այն տեղեկություններին, ըստ որի ԱՄՆ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում:
Նա նշեց, որ Միացյալ Նահանգներում ընտրությունների քարոզարշավը զարգանալուն պես, Ռուսաստանը դառնում է ամերիկացի քաղաքական գործիչների համար «սուրբ զոհաբերություն, որը պետք է արվի, եթե ցանկանում ես որևէ հաջողությունների հասնել ընտրական գործերում»:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետականները նախօրեին առաջարկել են Ռուսաստանի դեմ կիրառել խիստ պատժամիջոցներ և այն ճանաչել որպես «ահաբեկչության հովանավոր պետություն»: Մասնավորապես առաջարկվում է սահմանել հետագա սահմանափակումներ Ռուսաստանի նավթագազային նախագծերի և այլ երկրներում բնակվող «անհատների վրա, ովքեր կառավարվում են Կրեմլի կողմից»:
Բացի այդ, հունիսի 10-ին Եվրամիությունը ևս մեկ տարով երկարացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: