|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.02 |
| RUB | ⚊ | ₽ 4.3552 |
| GBP | ⚊ | £ 478.54 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Ըստ Bloomberg-ի տեղեկությունների` Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է Ռուսաստանից Ս-400 ՀՕՊ համակարգեր գնող Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ պարունակող 3 նոր փաթեթ կիրառել:
Նշվում է, որ ռուսական Ս-400-ների պատճառով ԱՄՆ-ն կարող է այլևս չմատակարարել ամերիկյան Ֆ-35 կործանիչներ: Բացի այդ` Վաշինգտոնը կարող է Անկարայի դեմ նաև այլ պատժամիջոցներ կիրառել, որոնք մեծ վնաս կհասցնեն թուրքական ռազմարդյունաբերությանը և տնտեսությանը։
Ըստ Bloomberg-ի` պատժամիջոցների վերաբերյալ նորության հրապարակումից հետո թուրքական լիրան 1.5 տոկոսով արժեզրկվել է: