Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Pfizer ընկերության Covid հաբերը 90%-ով արդյունավետ են բարձր ռիսկային հիվանդների դեպքում։
Guardian-ի հաղորդմամբ՝ ընկերությունը հրապարակել է հակավիրուսային դեղամիջոցների արդյունավետության վերաբերյալ հետազոտության արդյունքները, որոնց համաձայն՝ բարձր ռիսկային հիվանդների շրջանում դեղը խոստումնալից արդյունքներ է ցույց տալիս։ Ուսումնասիրվել է նաև դեղամիջոցի արդյունավետությունը նոր Omicron շտամի դեմ․ դեղը բարձր արդյունավետություն է դրսևորել նաև այստեղ։
Ամերիկա-գերմանական դեղագործական ընկերությունը նույնպես անցյալ ամիս հրապարակել է ուսումնասիրության արդյունքները։ Այն ժամանակ հաղորդվում էր, որ դեղամիջոցը, պլացեբո ստացած խմբի համեմատ, 89%-ով նվազեցրել է հոսպիտալացումները և մահացության մակարդակը: Հետազոտությանը մասնակցել է 1200 մարդ։
Ընկերությունը նաև նշում է, որ դեղամիջոցն ընդունած հետազոտության մասնակիցներից և ոչ մեկը չի մահացել։ Պլացեբո խմբից տասներկու մարդ մահացել է:
Ընկերությունը նաև հրապարակել է երկրորդ կլինիկական փորձարկման նախնական արդյունքները, որոնք ցույց են տվել, որ դեղամիջոցը միջին ռիսկի 600 չափահասների շրջանում 70%-ով նվազեցրել է հոսպիտալացումները:
The Guardian-ը նշում է, որ ներկայումս Covid-19-ի համար հաստատված ներբերանային ընդունման հակավիրուսային դեղամիջոցներ չկան: