|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Կառավարությունը առողջապահության նախարարությանը կտրամադրի 2,5 մլրդ դրամ։ Որոշումն ընդունվեց Կառավարության դեկտեմբերի 23-ի նիստում։
Որոշման նախագծում նշվում է՝ կորոնավիրուսային վարակի (COVID-19) արագ կանխարգելման, վերահսկման, բուժման և հաղթահարման ապահովման նպատակով անհրաժեշտ միջոցառուների ծախսերը (հաշվարկը ներկայացվում է ստորև) պատշաճ և ժամանակին իրականացնելու նպատակով, անհրաժեշտություն է առաջացել Առողջապահության նախարարությանը հատկացնել 2,5 մլրդ դրամի սահմանված չափաքանակով։
Տրամադրվող գումարի 1,2 մլրդ դրամը նախատեսված է 200000 դեղաչափ գերմանական Pfizer ընկերության պատվաստանյութի ձեռք բերման համար։
Դեռևս 2021 թվականի հուլիսին Առողջապահության նախարարությունը նախաձեռնել էր գերմանական Pfizer ընկերության պատվաստանյութի ձեռք բերման գործընթացը: Ներկայունս բանակցությունները ավարտված են, պայմանագիրը կնքման ընթացքում է, նախատեսվում է մինչև տարեվերջ պատվաստանյութի ներկրում:
Գումարի մյուս մասը օգտագործվելու է աշխատավարձերի, կոմունալ ծախսերի, վերապրոֆիլավորված ԲԿ-ների պահպանման ծախսերի և այլ հարցերի համար։