|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Նոյեմբերի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումային։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
Հանդիպմանը մտքերի փոխանակում է տեղի ունեցել Հարավային Կովկասի տարածաշրջանում տիրող իրավիճակի և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերի շուրջ։
Ադրբեջանի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը իբր չի կատարել 2020 թվականի եռակողմ համաձայնագրի հայտարարությունից բխող պարտավորությունները․
«Բացի այդ, Հայաստանը չի կատարել «Արևելյան Զանգեզուրի» և Նախիջևանի միջև կապ ստեղծելու իր պարտավորությունները»,-ասել է նա։
Ալիևը նշել է, թե այս հարցերն անցյալում են և ներկայումս տարածաշրջանում խաղաղության օրակարգի համար շատ լավ հնարավորություններ կան:
«Ադրբեջանը Հարավային Կովկասում կայուն խաղաղության կողմնակից է, և աջակցում է տարածաշրջանային խաղաղության օրակարգին, հարաբերությունների կարգավորմանը և Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը», - ասել է Ալիևը։