|
Փոխարժեքներ
07 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.48 |
| EUR | ⚊ | € 440.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7307 |
| GBP | ⚊ | £ 500.28 |
| GEL | ⚊ | ₾ 141.4 |
«Ես չեմ կարծում, որ մեր գործընկերների հետ պետք է վերջնագրերի լեզվով խոսենք»,-հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե՝ եթե մինչև հունվարի 10-ը չբացվի միջանցքը, ապա Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից և ԱՊՀ-ից։
«Այն, ինչ ունենք ասելու տվյալ իրադրության հետ կապված, արդեն հրապարակային ասվել է և մեծ հաշվով ավելացնելու ոչինչ չկա։ Նաև հրապարակային գնահատականներ են տրվել Լաչինի միջանցքը փակելու փաստին, բայց ես կուզենայի, որ ավելի ընդհանրական և խորը հասկանանք տվյալ իրավիճակի համատեքստը։ Իմ գնահատմամբ՝ այն, ինչ տեղի է ունենում Լաչինի միջանցքում, առաջին հերթին ԼՂ հայության՝ սեփական հայրենիքում ապրելու կամքը կոտրելու նպատակ ունի», - ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով Հայաստանի կառավարության գործիքակազմը պետք է լինի դիվանագիտական, այն է՝ հնարավորինս միջազգային մեծ ճնշում գործադրել Լաչինի միջանցքը բացելու հարցում։