Փոխարժեքներ
11 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.15 |
EUR | ⚊ | € 423.5 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 506.82 |
GEL | ⚊ | ₾ 142.07 |
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանն ընդգծում է, որ Եվրոպական Միությունը ևս պաասխանատվություն է կրում այն իրավիճակի համար, որը ստեղծվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով։ Եվրոպական խորհդարանում «Լեռնային Ղարաբաղի շրջափակման հումանիտար հետևանքները» խորագրով քննարկման ընթացքում պատգամավորն ընդգծեց, որ Բաքվի բռնապետության ռազմավարությունն ակնհայտ է, սակայն ԵՄ-ն ևս պատասխանատվություն է կրում ստեղծված իրավիճակի համար, քանի որ տարիներ շարունակ անուշադրության է մատնել Կովկասի տարածաշրջանը, ունենալով էներգետիկ պայմանավորվածություններ՝ կույր է ձևացել Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի, ինչպես նաև հայերի դեմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բռնաճնշումների նկատմամբ։
«Այժմ մենք վերջապես պետք է դիվանագիտական լուրջ ջանքեր գործադրենք օգնելու այս հակամարտության լուծմանը, աշխատելով մեր գործըերների հետ՝ ձևավորենք միջագային խաղաղապահ առաքելություն և անմիջապես ցուցաբերենք մարդասիրական օգնություն»,-ասաց Լեքսմանը։
Նա հավելեց՝ ավելի քան մեկ ամիս է, ինչ Ալիևի ռեժիմը և որպես բնապահպաններ ձևացողների խումբը շրջափակել է Լաչինի միջանցքը, ինչի հետևաքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը շատ ծանր է, սննդամթերքը և դողարայքը սպառվում է, անգամ վառելիքը շատ քիչ է մնացել, շատ կյանքեր վտանգված են։