կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-07 12:39
Քաղաքական

Ալեն Սիմոնյանի մոտ փայլուն ստացվում է պետբյուջեի հաշվին հարստանալը․ Արեգնազ Մանուկյան

Տեղյա՞կ եք, թե ադրբեջանական լրատվամիջոցների գլխավոր հերոսն ամենաօրյա ռեժիմով ով է․ ձեր առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, Haqqin az-ի էջերից նրա նկարը չի իջնում, գոնե ամաչեք, այդպիսի հայտարարություններ մի արեք․ Ազգային ժողովի հերթական նիստում ելույթի ժամանակ, դիմելով իշխանական պատգամավորիներին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։

«Մի ժամանակ Ալեն Սիմոնյանը, նրա և ձեր առաջնորդը խոսում էին պաշտոնյաների բարեկամների հաջողված բիզնեսների մասին ու հայտարարում, որ նրանք պետական միջոցներ են յուրացնում, պետական տենդերներ են հաղթում, թալանում են, դրա համար էլ հարստանում են։ 2018-ի իշխանափոխությունից անցել է 3 տարի, և ձեր ասածները հաստատող որևէ կոռուպցիոն դեպք չեն բացահայտել։ Դա նշանակում է, որ կա՛մ նախկինում ստել եք կոռուպցիայի թեմայով և փորձել աչոկներ հավաքել, կա՛մ չեք ստել, պարզապես հիմա դուք եք նույն գործով զբաղվում»,- նշեց պատգամավորը։