կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-03 15:22
Քաղաքական

Ալեն Սիմոնյանի առանձնատան ծախսերը գաղտնի են պահվում․ Արեգնազ Մանուկյան

Ալեն Սիմոնյանի առանձնատան ծախսերը գաղտնի են պահվում․ Արեգնազ Մանուկյան

Ալեն Սիմոնյանի առանձնատան ծախսերը գաղտնի են պահվում

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Ալեն Սիմոնյանը չբավարարվելով բյուջեի հաշվին շուրջ 200 հազար դոլարանոց պադավատ գնելով՝ մի բան էլ Կոնդի կառավարական ամառանոցն էր վերանորոգել այնտեղ տեղափոխվելու համար։

Տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկին հարցրել են՝ պահանջելով պարզաբանել այդ հարցերը։

1. Կառավարական վերանորոգված առանձնատունն է վերանորոգվում Ալեն Սիմոնյանի համար։

2. Ե՞րբ են սկսել վերանորոգման աշխատանքները և ե՞րբ կավարտվեն դրանք։

3. որքան գումար է ծախսվել և ծախսվելու է առանձնատան վերանորոգման համար, և ի՞նչ միջոցներից են հատկացվել այդ գումարները։

4. Որքա՞ն գումար է ծախսվելու այդ առանձնատան կահավորման համար։ Ո՞ր ընկերությունից է ձեռք բերվել կահավորումը, և արդյոք այլ ընկերությունների համար մրցույթ է հայտարարվելու Ալեն Սիմոնյանի կառավարական առանձնատան կահավորման համար, թե՞ գնումը կատարվել է մեկ անձից։

5. Վերանորոգվող այդ առանձնատունը մեկ անգամ ե՞րբ էր վերանորոգվել և որքա՞ն գումար էր ծախսվել այդ նպատակով։

6. ՀՀ ԱԺ նախկին նախագահ, այժմ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեռ շարունակում է մնալ իր կառավարական առանձնատանը։ Եթե այո, ապա ե՞րբ է պատրաստվում դուրս գալ այնտեղից և վերադարձնել կառավարության հաշվեկշռին։

7. Որքա՞ն գումար էր ծախսվել Արարատ Միրզոյանի առանձնատան վերանորոգման համար, ինչին և միջոցներից։ Ե՞րբ էր այն վերջին անգամ վերանորոգվել և որքա՞ն գումար էր ծախսվել այդ նպատակով։

8. Որքան գումար էր ծախսվել Նիկոլ Փաշինյանի առանձնատան վերանորոգման համար, ինչքան գումար էր ծախսվել Նիկոլ Փաշինյանի համար։ Ե՞րբ էր այն վերջին անգամ վերանորոգվել և որքա՞ն գումար էր ծախսվել այդ նպատակով։

Եվ աշխարհի «համաժողովը» կառավարությունից պատասխանել են, որ այդ ծախսերը գաղտնի են և չեն հրապարակվում։

Իմ Արայիկ Հարությունյանը պատասխանել է հարցին.  ««Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում ներառվում են «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պաշտոնատար անձանց արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման (…) համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները և ծառայությունները:

Հաշվի առնելով վերոնշյալը և հիմք ընդունելով «ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների» մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասը, փաստաթղթերին կարող եք ծանոթանալ տեղում՝ այցելելով ՀՀ վարչապետի աշխատակազմի Առաջին բաժին:
 
Ինչ վերաբերում է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ կառավարական առանձնատանը բնակվելու հարցին, ապա առանձնատներում բնակվում են ՀՀ վարչապետը և Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն՝ իրենց ընտանիքով»:

Փաստորեն, ընդամենը 3 տարի պահանջվեց, որ առանձնատնից պահպանվի լայվ մտնող, այնտեղի սաունան, սառնարանը, վերանորոգումն ու ամեն անկյունը ցուցադրող «հեղափոխականները» վերածվեն Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա»-ի հերոսների».

 Արեգնազ Մանուկյան

ՀՀ ԱԺ պատգամավոր