|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը և ԲԴԽ անդամներն ընդունել են Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության համագործակցության ծրագրերի բաժնի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչության պատվիրակությանը: Այս մասին տեղեկանում ենք ԲԴԽ-ից։
Հանդիպման մեկնարկին Գագիկ Ջհանգիրյանը ողջունեց հյուրերին ընգծելով, որ ԵԽ-ի հետ համատեղ արդեն իսկ բազմաթիվ ծրագրեր են կյանքի կոչվել և հույս հայտնեց, որ առկա համագործակցությունը կլինի շարունակական՝ ի նպաստ ՀՀ-ում արդարադատություն իրականացնող մարմինների աշխատանքի որակի բարձրացման, դատաիրավական ոլորտի նկատմամբ քաղաքացիների վստահության աճի:
Քննարկվեցին նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ: Հանդիպման ավարտին հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության և բովանդակալից զրույցի համար: Կողմերը համաձայնություն ձեռք բերեցին առկա համագործակցությունը խորացնելու և հանդիպումները շարունակական դարձնելու վերաբերյալ: