|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Գրիգոր Բեքմեզյանն ու Դավիթ Խաչատուրյանն ընդունել են Շվեդիայի ազգային դատարանների վարչության պատվիրակությանը:
ԲԴԽ-ից Yerkir.am-ին այտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների դատական իշխանությունների միջև համագործակցության հուշագիր ստորագրելու հարցը:
Անդրադարձ է կատարվել դատավորների՝ էթիկայի, հակակոռուպցիոն ոլորտների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման, դատարանների և և լրատվամիջոցների համատեղ աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելուն ուղղված ծրագիրը կյանքի կոչելուն առնչվող հարցեր:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռբ բերվել դատական համակարգի ներկայացուցիչների հետ քննարկումների շարունակականության վերաբերյալ: