Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողները ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանից հետաքրքրվեցին` արդյոք մտահոգիչ չե՞ն ՄԻԵԴ-ի կողմից Հայաստանի դեմ կայացված վճիռները, և ի՞նչ պետք է անել այդ ուղղությամբ:
«Իհարկե, մտահոգիչ են, և այդ մտահոգության արտահայտչաձևը չի կարող լինել վայրենի։ Այսինքն՝ մենք չենք կարող առաջարկել մեխանիզմներ, որ քաղաքակիրթ երկրներում չեն կիրառվում»,- ասաց նա և հավելեց. «Մենք չենք կարող առաջարկել ունեզրկել դատավորներին, որի արդյունքում մենք կունենանք իրավիճակ, երբ որևէ դատավոր չի կարողանա և չի ցանկանա գալ ու աշխատել այդ համակարգում։ Չենք ուզում, չէ՞, առանց դատական համակարգի երկիր ունենալ։ Ինչքան էլ վատը լինի դատական համակարգը, դա կարևոր է երկրի համար։ Եվ, եթե դուք ուսումնասիրեք նույն եվրոպական երկրները, թեկուզ Արևմտյան Եվրոպայի երկրները, որոնք ունեն տասնամյակներով կայացած դատական համակարգեր` ժամանակակից, քաղաքակիրթ, որևէ մի տեղ չեք տեսնի, որ դատավորից գանձում են գումարներ Եվրադատարանում պետության պարտվելու պատճառով։ Այնպես որ՝ ես առաջարկում եմ այս թեման մեկընդմիշտ փակել»:
Նախարարի խոսքով` մենք պետք է կարողանանք դատական համակարգը բերել այնպիսի վիճակի, որպեսզի դատական սխալների հավանականությունը, մարդու իրավունքների խախտումները շատ քիչ լինեն:
Դիտարկմանը, որ վճիռներից մեկը վերաբերում էր այն ժամանակաշրջանին, երբ Մանուկյանը զբաղեցրել է Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը, նա արձագանքեց, թե նպատակահարմարություն չի տեսնում գործին անդրադառնալու: «Այո, երկիրը պարտվել է, և ենթադրում եմ, որ այդ գործը եղել է այն ժամանակահատվածում քննված, երբ ես Վճռաբեկ դատարանի նախագահ էի, բայց Վճռաբեկ դատարանի նախագահը դատավորների տնօրենը չէ։ Նա չի կարող դատավորներին հանձնարարություններ տալ կոնկրետ գործով և որոշել, թե որ դատավորն ինչ որոշում պետք է կայացնի։ Դատավորներն արդարադատություն իրականացնելիս անկախ են»: