Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 3-ի նիստում որոշեց 2022 թվականի փետրվարի 16-ից մինչև դեկտեմբերի 31-ը Գոհար Սիմոնյանին գործուղել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եվրո¬պական դատարանի վճիռների կատարման վարչություն:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «ԵԽ քարտուղարության վճիռների կատարման վարչությունում իրավաբանի առկայությունը թույլ է տալիս Հայաստանի վերաբերյալ վճիռներին առնչվող հարցերում ժամանակին և պատշաճ աշխատանքներ իրականացնել վճիռների կատարման ընթացքում, ինչպես նաև ԵԽ Նախարարների կոմիտեին տրամադրել ակնկալվող տեղեկատվությունը, ինչը բազմիցս օգտակար է եղել ՀՀ արդարադատության նախարարությանը, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչին և ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությանը։
Հարկ է նշել նաև, որ համակարգում իրավաբանի ներկայությունն արդյունավետ է նաև կատարման առումով բարդություն ներկայացնող վճիռների իրականացման ընթացքում երկկողմ հաղորդակցություն ապահովելու, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում հրատապ խորհրդակցություններ և բանակցություններ նախաձեռնելու և կազմակերպելու հարցում։
ԵԽ քարտուղարությունը դիմել է ՀՀ մշտական ներկայացուցչություն՝ առաջարկելով ՄԻԵԴ վճիռների կատարման վարչություն գործուղված Գոհար Սիմոնյանի գործուղման ժամկետը մինչև 2022թ. դեկտեմբերի 31-ը։
ՀՀ մշտական ներկայացուցչությունը նպատակահարմար է գտել երկարաձգել Գոհար Սիմոնյանի գործուղման ժամկետը։
Գոհար Սիմոնյանի գործուղման ֆինանսավորումը կիրականացվի ՀՀ բյուջեով նախատեսված «Օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության կազմակերպում և իրականացում» ծրագրի շրջանակներում հատկացված միջոցների հաշվին։