Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Աշխարհի 100 խոշորագույն ընկերությունների զենքի և ռազմական ծառայությունների վաճառքի ծավալը 2020 թվականին աճել է 1,3%-ով՝ հասնելով 531 մլրդ դոլարի։ Այս մասին ասվում է Ստոկհոլմի Խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) հետազոտության մեջ։
Վաճառքի կտրուկ անկումներից մեկը ցուցադրել են վարկանիշում ընդգրկված ռուսական ընկերությունները։ «Ալմազ Անտեյայում» և «Միացյալ նավաշինարարական կորպորացիայում» դրանք նվազել են համապատասխանաբար 31%-ով և 11%-ով:
Խոշորագույն ընկերությունների կողմից զենքի վաճառքի վարկանիշում առաջատար երկրներն են՝ ԱՄՆ՝ 285 մլրդ դոլար, ընդհանուր վարկանիշում մասնաբաժինը կազմում է 54%, Չինաստան՝ 66,8 մլրդ դոլար, մասնաբաժինը՝ 13%, աճը՝ 1,5%, Մեծ Բրիտանիա` 37,5 մլրդ դոլար, մասնաբաժինը` 7%, աճը` 6,2%
Եվրոպային բաժին է ընկնում խոշորագույն ընկերությունների վաճառքի 21%-ը (109 մլրդ դոլար): Ֆրանսիական ընկերությունների վաճառքները նվազել են 7,7%-ով, իսկ գերմանական ընկերությունների վաճառքներն աճել են 1,3%-ով։
Վարկանիշի համաձայն ռուսական ընկերությունները վաճառել են 28,2 միլիարդ դոլարի զենք, ինչը 6,5 տոկոսով պակաս է 2019 թվականի համեմատ։ Ընդհանուր առմամբ վարկանիշում ներառված են ինը ռուսական ֆիրմաներ, որոնց մասնաբաժինը կազմում է 5%: SIPRI հաղորդագրության մեջ նշված չէ, թե որտեղ է գտնվում երկիրը այս ցուցանիշում: