կարևոր
4993 դիտում, 11 ամիս առաջ - 2023-11-27 13:29
Քաղաքական

Կտրուկ անկում․ «Հայաստան» Համահայկական հիմնադրամին հանգանակությունները՝ 2018-2023թթ․․ ինֆոգրաֆիկա

Կտրուկ անկում․ «Հայաստան» Համահայկական հիմնադրամին հանգանակությունները՝ 2018-2023թթ․․ ինֆոգրաֆիկա

Yerevan.today-ը գրում է․

«2023 Նոյեմբերի 23-ին «Քեզ համար, Հայաստան» խորագրի ներքո տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի 26-րդ հեռուստամարաթոնը, որի ընթացքում այս պահի դրությամբ հավաքագրվել է շուրջ 8,4 միլիոն ԱՄՆ դոլար և նվիրատվության խոստում:

Նշենք, որ նախորդ տարի հավաքագրվել էր 11 միլիոն ԱՄՆ դոլարից ավելի: Ստորև մենք ներկայացնում ենք հիմնադրամի հավաքագրումները վերջին վեց տարիների ընթացքում: Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը իշխանափոխությունից հետո հայտարարել էր, որ այսուհետ սա լինելու է համահայկական բյուջե և ստեղծվել են համախմբման համար հիանալի հնարավորություններ:

Այսպես, 2018-ին հանգանակավել է 14 միլիոն ԱՄՆ դոլարից ավել գումար, 2019-ին 11 միլիոն ԱՄՆ դոլար, 2020-ին այդ թիվը կազմել է 22 միլիոն դրամ, իսկ 2021-ին գրեթե կրկնակի քիչ է հավաքվել՝ մոտ 12 միլինո ԱՄՆ դոլար:

Հիշեցնենք, որ 44 օրյա պատերազմի օրերին հիմնադրամին հանգանակված գումարներից մոտ 107 մլն դոլար փոխանցվեց ՀՀ պետական բյուջե, ինչը բազմաթիվ հարցեր առաջացրեց: Մինչև հիմա էլ չի տրվել կոնկրետ բացատրություն, թե ինչի վրա են ծախսվել այդ գումարները»: