|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի և ԵՄ որոշ երկրներին տրամադրել է տվյալներ Ուկրաինա «ներխուժման» Ռուսաստանի նախապատրաստության մասին, քանի որ որոշ դաշնակիցներ չէին վստահում Վաշինգտոնի նման հայտարարություններին։ Այս մասին գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով աղբյուրները։
Հոդվածում ասվում է, որ որոշ երկրներին համոզելու համար ԱՄՆ-ն օգտագործել է դիվանագիտական «փոխգործակցությունը» և տարածել իր հետախուզական տեղեկատվությունը. հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Աղբյուրներից մեկի համաձայն՝ ԱՄՆ դաշնակիցներից շատերը «վստահ չէին, որ ինչ-որ լուրջ բան է կատարվում»։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել էր, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի համար «շատ լուրջ վտանգ կա»։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը շահագրգռված է միավորել ջանքերը ԱՄՆ-ի հետ՝ ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար։
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, մեկնաբանելով Ռուսաստանի կողմից ենթադրյալ էսկալացիայի հնարավորության մասին Կիևի հայտարարությունները, ասել է, որ ռուսական կողմն իրավունք ունի զորքեր տեղափոխել իր տարածք, և «ոչ մի էսկալացիա մասին խոսք չկա»։