կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-21 16:51
Առանց Կատեգորիա

Արքայազն Հարրին ստիպված է եղել համոզել երեխաներին, որ ինքն է «իսկական» արքայազնը

Արքայազն Հարրին ստիպված է եղել համոզել երեխաներին, որ ինքն է «իսկական» արքայազնը

Մեծ Բրիտանիայի արքայազն և Սասեքսի դուքս Հարրին ստիպված է եղել համոզել երեխաներին, որ ինքն «իսկական» արքայազն Հարրին է`չնայած այն հանգամանքին, որ թագ չի կրում։ Արքայազնը զրուցել է աշակերտների հետ և օգնել  մի քանի ծառ տնկել։ Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը:

Սուրբ Վինսենթի կաթոլիկ դպրոցում կայացած միջոցառման ընթացքում աշակերտներից մեկը մոտեցել է արքայազնին և հարցրել`որտե՞ղ է իսկական արքայազնը, ինչին ի պատասխան Հարրին կատակել է, որ իսկական արքայազնն ինքն է: «Պարզապես մազերս եմ կտրել»,- ասել է նա:

Սասեքսի դուքսին տեսնելու համար տասնյակ դպրոցականներ հավաքվել են խաղահրապարակում: Միջոցառման ընթացքում արքայազնը նաև աշակերտների ձեռքով պատրաստված նվերներ է ստացել:

Հարրին անգամ կատակել է երեխաների հետ` նմանակելով հղի կնոջ` Մեգանի փորը։ Հենց այս փաստով էլ Հարրին բացատրել է, թե ինչու դքսուհին ներկա չէ: