կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-19 10:51
Աշխարհ

Պուտինն արդեն որոշել է ներխուժել Ուկրաինա. Բայդեն

Պուտինն արդեն որոշել է ներխուժել Ուկրաինա. Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեղադրել է Դոնեցկի և Լուգանսկի հանրապետություններին հրադադարի ռեժիմը խախտելու մեջ և ասել, որ ոչ մի ապացույց չկա, որ Ուկրաինան հարձակում է նախապատրաստում:

«Ես վստահ եմ, որ Պուտինն արդեն որոշել է ներխուժել Ուկրաինա։ Այժմ ռուսական զորքերը գործնականում շրջափակել են Ուկրաինան, ամբողջությամբ շրջապատել են այն։ Եվ մենք հիմքեր ունենք ենթադրելու, որ ռուսական ուժերը մտադիր են Ուկրաինա ներխուժել առաջիկա շաբաթվա ընթացքում, առաջիկա օրերին։ Եվ մենք հավատում ենք, որ նրանք կհարձակվեն 2,5 միլիոնանոց մայրաքաղաք Կիևի վրա։ Մենք հակամարտություն չենք փնտրում, բայց եթե Ռուսաստանը շարունակի իրագործել այդ ծրագրերը, ապա ինքն է պատասխանատու իր աղետալի որոշման համար։ Մենք պատրաստ ենք դաշնակիցների հետ պաշտպանել ցանկացած երկրի տարածք և պաշտպանել մեր հավաքական անվտանգությունը։ Մենք մեր զինվորականներին չենք ուղարկելու Ուկրաինայի պատերազմին, բայց աջակցելու ենք նրա ժողովրդին. Բայց ես չեմ հավատում, որ Պուտինը ծրագրում է միջուկային զենք կիրառել»,- ասել է ԱՄՆ ղեկավարը։