|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Գերմանիայի կառավարությունը ցավում է, որ ԱՄՆ-ը Սիրիայից զորքերը դուրս բերելու որոշումը կայացրել է` առանց դաշնակիցների հետ նախապես խորհրդակցելու: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ուլրիկե Դեմմերը. հայտնում է РИА Новости-ն:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Գերմանիան նկատի է ունեցել ԱՄՆ-ի որոշումը, որի մասին նախապես չի տեղեկացվել:
Հիշեցնենք, որ կոալիցիայի անդամ Ֆրանսիան երեկ հայտարարեց, որ իր զորքերը կշարունակեն պայքարը Սիրիայում: