կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-02 17:12
Աշխարհ

Մաստակ՝ կորոնավիրուսի դեմ

Մաստակ՝ կորոնավիրուսի դեմ

Մինչ կորոնավիրուսը շարունակում է մուտացիայի ենթարկվել, վտանգելով ինչպես հիվանդների, այնպես էլ պատվաստվածների իմունային պաշտպանությունը, ամերիկացի գիտնականները հայտնագործել են մաստակ, որն ի վիճակի է չեզոքացնել վիրուսային մասնիկները հենց բերանի խոռոչում, քանի որ այնտեղ է՝ թքի մեջ, որ դրանք սկսում են ակտիվորեն բազմանալ, ապա ներթափանցում են մարմնի մեջ:

BBC News-ը գրում է, որ հետազոտողների գաղափարը վիրուսին «խաբելն» է՝ առանձին սպիտակուցային մոլեկուլները ներկայացնելով որպես իրական բջիջներ, որպեսզի դրանք արգելափակեն վիրուսը՝ թույլ չտալով այն բազմանալ։ Հայտնի է, որ վիրուսը կպչում է ACE2 սպիտակուցին, որը գտնվում է որոշ տեսակի բջիջների մակերեսին։ Այսպիսով՝ Փենսիլվանիայի Ֆիլադելֆիայի համալսարանի գիտնականները ստեղծել են մաստակ, որը հարուստ է այս սպիտակուցով:

Կլինիկական փորձարկումներ դեռ չեն իրականացվել, սակայն լաբորատոր պայմաններում մեթոդը լավ արդյունքներ է ցույց տվել։ Պարզվել է, որ մաստակի մեջ նույնիսկ 5 մգ սպիտակուցը բավարար է վիրուսի ներթափանցումը բջիջներ զգալիորեն նվազեցնելու համար: Իսկ 50 մգ-ը նվազեցրել է դրանց ակտիվությունը 95%-ով։

BBC-ն միաժամանակ նշում է, որ դեռ վաղ է խոսել համաճարակի դեմ հաղթանակի մասին։ Հաճախ այն, ինչ լավ է աշխատում փորձանոթում, չի դիմանում իրականության փորձությանը: Մշակողները դեռ խոսում են մաստակի օգտագործման մասին, այլ ոչ թե դրա կանխարգելիչ հատկության: