Ամբողջ աշխարհը քննարկում է չինական Ուհան քաղաքում կորոնավիրուսով վարակվածների համար նախատեսված հիվանդանոցը, որը կառուցելու, ամբողջությամբ կահավորելու ու սարքավորումներով ապահովելու համար Չինաստանի իշխանություններից պահանջվեց ընդամենը 10 օր. ըստ yerkir.am-ի՝ տեղեկացնում է Esquire ամսագիրը:
Հիվանդանոցի տարածքը 25 հազար քառ. մետր է, այն նախատեսված է 1000 պացիենտի համար: Այնտեղ արդեն աշխատում են 1400 ռազմական բժիշկներ:
Նույն մոդելով 2003-ին՝ ատիպիկ թոքաբորբի համաճարակի ժամանակ, կառուցվել էր Պեկինի «Սյաոտանշան» հոսպիտալը: Այդ հիվանդանոցն էլ կառուցվեց 10 օրում:
Ի դեպ, փետրվարի 8-ին նախատեսվում է Ուհանում շահագործման հանձնել ևս մի հիվանդանոց՝ նախատեսված 1300 հիվանդի համար:
Ստորև ներկայացնում ենք, թե ինչպես է կառուցվել Ուհանի հիվանդանոցը: