|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Չինաստանի համացանցային օգտատերերը և փորձագետները քննադատության են արժանացրել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային Պեկինում ընթացող Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի ժամանակ ցուցաբերած պահվածքի համար. հայտնում է Лента.ру-ն:
Չինացիների դժգոհությունն առաջացրել է այն, որ Օբաման անընդհատ մաստակ է ծամել և չի ցանկացել օգտվել լիմուզինից, որը չինական կողմը նախատեսել էր բոլոր առաջնորդների համար: Օբաման նախընտրել էր երթևեկել իր մեքենայով:
Էթիկայի չինական կանոնների նկատմամբ նման վերաբերմունքի համար օգտատերերը նրան անդաստիարակ ռեփեր են անվանել: Իսկ Պեկինի համալսարանի լրագրության պրոֆեսոր Ցինխուա Ին Խունը Օբամային ծույլ է անվանել: