Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չորեքշաբթի կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է տեղեկությունների մասին, որոնք վկայում են, որ Ռուսաստանը պլաններ է մշակում Ուկրաինայի դեմ։
«Մենք խորապես մտահոգված ենք ապացույցներով, որ Ռուսաստանը զգալի ագրեսիվ քայլերի պլաններ է մշակել Ուկրաինայի դեմ: Ծրագրերը ներառում են Ուկրաինան ներսից ապակայունացնելու փորձեր, ինչպես նաև լայնածավալ ռազմական գործողություններ»,- ասել է նա:
Բլինքենի կարծիքով՝ Ռուսաստանի գործողությունների նմանատիպ սցենար նկատվել է 2014թ.։ «Նրանք ակտիվացրել են ապատեղեկատվության տարածումը` ներկայացնելով Ուկրաինան՝ որպես ագրեսոր, որպեսզի արդարացնեն ծրագրված ռազմական գործողությունները»,- շարունակել է նա:
ԱՄՆ պետքարտուղարը մանրամասնել է, որ վերջին շաբաթներին սոցիալական ցանցերում Ուկրաինայի դեմ քարոզչության ավելի քան տասնապատիկ աճ է գրանցվել՝ «այն մակարդակի, որը վերջին անգամ նկատվել է 2014 թվականին՝ Ուկրաինա ռուսական ներխուժումից առաջ»։
Միաժամանակ, նա ասել է, որ չգիտի՝ արդյո՞ք Ռուսաստանի ղեկավարությունը Ուկրաինա ներխուժելու որոշում կայացրել է, սակայն, նրա կարծիքով, Մոսկվան միջոցներ է կիրառել, որոնք, եթե որոշում կայացվի, նման գործողություն արագ սկսելու հնարավորություն կտա:
Բլինքենը նաև հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի դեմ, եթե այդ երկիրը ագրեսիայի գնա Ուկրաինայի դեմ։ Դաշինքը պատրաստ է նաև ուժեղացնել իր «արևելյան թեւը»
Բլինքենը նշել է, որ Վաշինգտոնը Ռուսաստանին նախազգուշացրել է Ուկրաինայի հետ ճգնաժամի սրման դեպքում գործողությունների դիմելու պատրաստակամության մասին։