կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-19 11:21
Աշխարհ

Ռուսաստանը մշակել է աշխարհում առաջին «օդային ականապատման» համակարգը՝ ԱԹՍ-ների դեմ

Ռուսաստանը մշակել է աշխարհում առաջին «օդային ականապատման» համակարգը, որը նախատեսված է անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ոչնչացման համար: Այս մասին, ըստ Комсомольская правда-ի, ասել է ZALA Aero ընկերությունների խմբի գլխավոր կոնստրուկտոր, «Ռոստեկ» պետական կորպորացիայի «Կալաշնիկով» ընկերությունների խմբի անդամ Ալեքսանդր Զախարովը:

Ըստ նրա՝ ZALA Aero-ի կողմից մշակված Lancet զինամթերքը դարձել է նոր համակարգի հիմքը: «Դրանք կարելի է երկինք ուղարկել և ականապատել մի քանի տասնյակ ժամ»,- ասել է նա «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Վեստի նեդելի» հաղորդման եթերում:

Զախարովն ասել է, որ հավանական թշնամու մարտական անօդաչու թռչող սարքերի արագությունը մոտ 150 կմ/ժամ է, իսկ Lancet-ը կարող է խոցել դրանք: