|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի փորձել մեղքը բարդել Թուրքիայի վրա, երբ խոսել է Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության մասին: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը օտարերկրյա լրագրողների հետ առցանց հանդիպման ժամանակ:
«Ինչպես նշել է նախագահը, հիշատակի օրը նշելու ցանկությունը նպատակ ունի հարգելու զոհերի հիշատակը, այլ ոչ թե ինչ-որ մեկին մեղադրելու: Եվ, իհարկե, Օսմանյան կայսրության վերջին օրերի իրադարձությունները մեր ուշադրության կենտրոնում էին»,- ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը:
Նրա խոսքով՝ Բայդենը շարադրել է իր վաղեմի տեսակետները հանգստյան օրերին իր անունից Սպիտակ տան տարածած հայտարարությունում, որում Ամերիկայի ներկայիս ղեկավարը ճանաչել է Օսմանյան կայսրությունում 20-րդ դարի սկզբին Հայոց ցեղասպանությունը: «Սակայն կարևոր է նշել նաև, որ նախագահը լավ զրույց է ունեցել Էրդողանի հետ: Գիտեմ, որ նրանք անհամբեր սպասում են հանդիպման: Կան շատ խնդիրներ և ոլորտներ, որտեղ մենք աշխատում ենք: Թուրքիան Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի կարևոր դաշնակիցն է: Մենք հանդես ենք գալիս որպես գործընկերներ՝ տարածաշրջանային և գլոբալ շատ շահերով»,- ասել է ամերիկացի արտգործնախարարը:
«Մենք կշարունակենք ձգտել ուժեղ երկկողմ հարաբերությունների, որոնք ներառում են համագործակցության ավելի լայն ոլորտներ, ինչպես նաև արդյունավետ կառավարում, որոնցում մենք տարաձայնություններ ունենք: Եվ ինչպես շատ երկրներ, մենք էլ հակասություններ ունենք»,- ասել է Բլինքենը: