Փոխարժեքներ
05 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կրկին առանց ապացույցների պնդում է, որ ԿԺԴՀ-ի զինվորականները, իբր, արդեն «բառացիորեն» մասնակցում են ուկրաինացի զինվորականների հետ մարտերին և սպառնում է «կոշտ պատասխանով»։
Ավելի վաղ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Վեդանտ Պատելը պնդում էր, որ Հյուսիսային Կորեայի 10 հազար զինվորականներ, իբր, արդեն մասնակցում են Կուրսկի մարզում ռուս զինվորականների հետ ռազմական գործողություններին:
«Հյուսիսային Կորեայի զինվորականները բառացիորեն մարտական գործողությունների մեջ են հենց հիմա, և դա պահանջում է և կստանա կոշտ պատասխան», - ասել է Բլինքենը՝ Բրյուսելում լրագրողների հետ զրույցում:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի վերջին Բլինքենը, առանց ապացույցներ ներկայացնելու, ասել էր, որ ԱՄՆ-ը կարծում է, որ Ռուսաստանը առաջիկա օրերին «կներգրավի» Հյուսիսային Կորեայի զինվորականներին Ուկրաինայի դեմ մարտադաշտում, նրանք, իբր, արդեն տեղակայված են Ռուսաստանի տարածքում։ Սրանից կարճ ժամանակ առաջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նույնիսկ թույլ է տվել Ուկրաինայի զինված ուժերին հարվածել ԿԺԴՀ-ի զինվորականներին, եթե նրանք գտնվեն Ուկրաինայում։ Արդեն նոյեմբերի 5-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ամերիկյան կողմից նման հայտարարությունները, ասել է, որ ԱՄՆ ներկայացուցիչներն իրենք են խոստովանում, որ չունեն սեփական տեղեկատվության վերջնական հաստատում։