|
Փոխարժեքներ
01 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ ռուսական իշխանությունները և պետական ընկերությունները օգնում են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ)՝ մաքսանենգ ճանապարհով նավթ տեղափոխել և եկամուտներ լվանալ:
Չորեքշաբթի Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել տասը ֆիզիկական անձանց և ինը կազմակերպությունների նկատմամբ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապերի համար, որն ամերիկացիները համարում են ահաբեկչական կազմակերպություն:
«Այս ցանցին աջակցում են Ռուսաստանի Դաշնության կառավարության բարձր օղակներ և պետական տնտեսական ձեռնարկություններ: Ապահովվել են հարյուրմիլիոնավոր դոլարներ նավթի վաճառքից՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին՝ «Ալ Քուդս» ուժերին և Հըզբոլլահ»-ին»,- ասել է պետքարտուղարը։
Նա զգուշացրել է, որ ԱՄՆ պատժամիջոցները սպառնում են բոլորին, ով գնում են իրանական նավթ։