կարևոր
4324 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-29 10:03
Քաղաքական

Արցախում «սորոսականները» հեռահար պլաններ ունեն․ «Փաստ»

Արցախում «սորոսականները» հեռահար պլաններ ունեն․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․

Մեր ունեցած տեղեկություններով, Արցախում սպասվող սահմանադրական փոփոխությունների ֆոնին կտրուկ ակտիվացել է, այսպես կոչված, «սորոսական» թևը: Քանի որ Սահմանադրության փոփոխություններից հետո այլևս խորհրդարանն է ընտրելու նախագահ, «սորոսականները» ցանկանում են ամեն ինչ անել և Արցախի նախագահ դարձնել ԱՀ նախկին արտգործնախարար Մասիս Մայիլյանին։

Արցախի մեր աղբյուրը փոխանցել է նաև, որ «սորոսականներն» այս փուլում ակտիվ բանակցությունների մեջ են նաև Սամվել Բաբայանի հետ։ Ավելին, Մայիլյանին նախագահ «կարգելուց» հետո հաջորդ քայլով նախատեսվում է պետնախարար նշանակել Բաբայանին, իսկ գործող պետնախարար Գուրգեն Ներսիսյանը կվերադառնա գլխավոր դատախազի պաշտոնին: Ի դեպ, կան խոսակցություններ, որ հենց այդ պատճառով մինչ օրս Արցախում գլխավոր դատախազ չի նշանակվել. ժամանակավոր պաշտոնակատարով են բավարարվում։

Ի դեպ, թերթին հայտնի է դարձել, որ օրերս Արայիկ Հարությունյանը մասնավոր զրույցներից մեկում խոստովանել է, որ Հայաստանից իր վրա լուրջ ճնշումներ կան, այդ իսկ պատճառով ինքը չի կարողանում Բաբայանի և «սորոսականների» նկատմամբ կոշտ ճնշումներ գործադրել, նաև նշել է, թե ինքը գիտակցում է, որ նշված անձինք փորձում են Արցախը «ներսից պայթեցնել»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում