Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ-ը և Իրանը Վիեննայում իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (JCPOA) շուրջ բանակցություններում վերացրել են առկա տարաձայնությունների միայն մի մասը, դրանց ամբողջական հաղթահարումը կախված է Թեհրանից: Այս մասին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է Իտալիայի ազգային հեռարձակող կորպորացիային տված հարցազրույցում:
«Մենք արդեն վեց փուլ բանակցություններ ենք անցկացրել Իրանի հետ անուղղակիորեն՝ մեր եվրոպացի գործընկերների միջոցով: Մենք պարզեցինք այն տարաձայնությունները, որոնք առկա էին միջուկային համաձայնագրին (JCPOA) վերադառնալու հարցում, բայց ոչ բոլորն ենք վերացրել: Միևնույն ժամանակ, որոշ շատ էական տարաձայնություններ դեռ պահպանվում են: Չեմ կարող ասել՝ կկարողանա՞նք հաղթահարել այս տարբերությունները: Հիմնականում դա կախված է այն որոշումներից, որոնք Թեհրանում կայացնում է գերագույն առաջնորդը (Իրանի առաջնորդ և հոգևոր առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեին)»,- ասել է Բլինքենը:
«Եթե Իրանը պատրաստ է անել ամեն ինչ, որպեսզի վերադառնա միջուկային համաձայնագրին` մի համաձայնագիր, որը գործել է, որը խանգարել է Իրանի վտանգավոր միջուկային ծրագրին, մենք լիովին պատրաստ ենք դրան վերադառնալ: Բայց ես կարծում եմ, որ այժմ Իրանը պետք է որոշի՝ արդյո՞ք լուրջ է վերաբերվում դրան»,- հավելել է ԱՄՆ պետքարտուղարը:
Ապրիլ ամսից Վիեննայում անցկացվում են Իրանի և միջազգային «հնգյակի» դեմ առ դեմ բանակցություններ՝ նպատակ ունենալով վերականգնել իրանական միջուկային համաձայնագիրը նախնական տեսքով: