Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի քաղաքականության դեմ ցույցի մասնակիցները մանր մետաղադրամներ են նետել նրա գրասենյակի ուղղությամբ. հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Կիևի կենտրոնում մի քանի հազար մարդ է հավաքվել ցույցի, որոնք պահանջում են Զելենսկիի իմպիչմենտը։ Ոստիկանները ցուցարարներին թույլ չեն տվել ներս մտնել գրասենյակի շենք։ Ցուցարարները մի քանի մանր մետաղադրամներ են նետել Ուկրաինայի նախագահի գրասենյակի ուղղությամբ, որից հետո շարժվել են դեպի Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքը։
Ավելի վաղ Կիևում Անկախության հրապարակում սկսվել էր Զելենսկիի դեմ ցույցը։ Ցուցարարները պարզել են ազգայնական կուսակցությունների՝ Ազգային կորպուսի (ստեղծվել է Ազովի ազգային գումարտակի հիման վրա, որի անդամների նկատմամբ քրեական գործ է հարուցվել Ռուսաստանում), «Սվոբոդա» կուսակցության և Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի «Եվրոպական համերաշխություն» կուսակցության դրոշները։