|
Փոխարժեքներ
09 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.97 |
| EUR | ⚊ | € 404.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.2413 |
| GBP | ⚊ | £ 477.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչն ասել է, որ Պուտինը շատ լավ գիտի պատերազմում Ռուսաստանի դրության մասին և վաղ թե ուշ ստիպված է լինելու դադարեցնել այդ խելագարությունը։ Այս մասին նա ասել է հարցազրույցում։
«Պուտինն ամեն ինչ գիտի պատերազմի մասին, նա ամեն ինչ հիանալի հասկանում է։ Ինչ վերաբերում է ուժերի հարաբերակցությանը, ապա նրա համար պատերազմը շարունակելը խելագարություն է…»,- ասել է Արեստովիչը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայում Ռուսաստանի պարտությունն անխուսափելի է, և Կրեմլում դա արդեն գիտակցում են։