կարևոր
715 դիտում, 1 ամիս առաջ - 2024-09-25 19:28
Աշխարհ

ՌԴ-ին խաղաղություն պարտադրելու Զելենսկիի դիրքորոշումը «ճակատագրական սխալ է». Պեսկով

ՌԴ-ին խաղաղություն պարտադրելու Զելենսկիի դիրքորոշումը «ճակատագրական սխալ է». Պեսկով

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի դիրքորոշումը «Ռուսաստանին խաղաղություն պարտադրելու» վերաբերյալ սխալ է և հետևանքներ կունենա Ուկրաինայի համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Իմ տեսանկյունից` նման դիրքորոշումը ճակատագրական սխալ է: Ճակատագրական սխալ, համակարգային սխալ, սա խորագույն մոլորություն է, որն, իհարկե, անխուսափելիորեն հետևանքներ կունենա Կիևի վարչակարգի համար», – Պեսկովի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Զելենսկին, սեպտեմբերի 24-ին ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, դեմ է արտահայտվել Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար Ռուսաստանի հետ բանակցություններին։ Բացի այդ, նա կրկին հանդես է եկել իրավիճակի կարգավորման համար իր «խաղաղության բանաձևն» օգտագործելու օգտին։

Սեպտեմբերի 24-ին Զելենսկին ABC News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է, որ նրա «հաղթանակի ծրագիրը» կապ չունի Ռուսաստանի հետ բանակցությունների հետ, այլ ուղղված է Ուկրաինայի զինված ուժերի հզորացմանը։ Նրա խոսքով՝ այս նախաձեռնության նպատակը հակամարտությանն արագ վերջ տալն է, այլ ոչ թե մի քանի տարի ձգձգելը։

Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Զելենսկիի հայտարարություններն իր «հաղթանակի ծրագրի» վերաբերյալ, նշել է, որ Մոսկվան գիտակցում է Կիևի ռեժիմի էությունը, շարունակում է «հատուկ գործողությունը» և հասնելու է իր առջև դրված բոլոր նպատակներին։