|
Փոխարժեքներ
19 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 417.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3123 |
| GBP | ⚊ | £ 485.52 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտը ոչ մի կերպ չի անդրադառնա Մոսկվայի և Վաշինգտոնի երկկողմ հարաբերությունների վրա. ըստ Yerkir.am-ի՝ այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Րյաբկովը:
«Իմպիչմենտի վերաբերյալ քննարկումներն ու գործընթացները ԱՄՆ ներքին գործերն են: Մենք դրա հետ ոչ մի կապ չունենք, ոչ մի ձև գնահատական չենք տալիս և մեր օրակարգային աշխատանքները՝ ներառյալ սպառազինության վրա վերահսկողությունը, ոչ մի կապ չունեն իմպիչմենտի գործընթացի հետ», - նշել է Րյաբկովը:
Չորեքշաբթի Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները երկու հոդվածի հիման վրա իմպիչմենտի ենթարկեցին Թրամփին, իսկ այդ գործը պետք է ուղարկվի Սենատ, որտեղ հանրապետական մեծամասնություն ունեցող մարմինը, ըստ ամենայնի, կարդարացնի նախագահին: