Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ Սենատը իմպիչմենտի գործընթացի երկու կետերով արդարացրեց երկրի նախագահ Դոնալդ Թրամփին: Այսպիսով Թրամփը չի դատապարտվի և հեռացվի զբաղեցրած պաշտոնից, իսկ իմպիչմենտի գործընթացն ավարտվեց: Սենատն անմեղ է ճանաչել Թրամփին պաշտոնական լիազորությունները չարաշահելու և Կոնգրեսի գործունեությունը խոչընդոտելու մեղադրանքներում: Իմպիչմենտի համար անհրաժեշտ էր սենատորների 2/3-րդի քվեն. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը դեմոկրատների ջանքերով Թրամփին իմպիչմենտ ներկայացրեցին: Դեմոկրատները հայտարարում էին, որ Թրամփը փորձում էր Կոնգրեսում ձգձգել Ուկրաինային ռազմական օգնություն ցույց տալու հավանությունը՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուց ակնկալելով օգնություն ցուցաբերել իր քաղաքական հակառակորդ Ջոն Բայդենի և նրա որդու դեմ տարվող հետաքննությանը օգնություն ցույց տալու համար:
Թրամփին իմպիչմենտի ենթարկելու համար անհրաժեշտ էր 67 ձայն, այնինչ Սենատում մեծամասնություն կազմող հանրապետականներից 52 սենատոր դեմ էր քվեարկել իմպիչմենտին: Միայն մեկ հանրապետական՝ Յուտայից սենատոր Միտտա Ռոմնին կողմ էր քվեարկել երկու մեղադրանքներից մեկին, իսկ Թրամփն այդ քայլն անվանել էր երեսպաշտություն:
ՆՊ խոսնակ, դեմոկրատ Նենսի Փելոսին հայտարարել է, որ Թրամփը շարունակում է մնալ որպես վտանգ ժողովրդավարության համար: