կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-01 14:21
Հասարակություն

Թուրքական ապրանքների ներկրումն արգելված չէ, այլ իրականացվում է ընտրանքային ներկրում. Վահրամ Միրաքյան

Թուրքական ապրանքների ներկրումն արգելված չէ, այլ իրականացվում է ընտրանքային ներկրում. Վահրամ Միրաքյան

Սա թուրքական ապրանքների ներկրման ծավալի պաշտոնական թվերն են: Ըստ էության, մոտ 3.3 անգամ պակասել է: Բայց իրականում թուրքական ապրանքների ներկրումն արգելված չէ, այլ իրականացվում է ընտրանքային ներկրում: Օրինակ ՝հումք կամ սարքավորում թույլատրվում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Վահրամ Միրաքյանը։

«Ընտրանքային ներկրումը նորմալ պրակտիկա է, որը կիրառում են շատ տարբեր երկրներ, սկսած ԱՄՆ-ից, վերջացրած Եվրոմիությունումով: Ընտրանքային ներկրումն անհրաժեշտ է սեփական արտադրողին պաշտպանելու համար:

Նախորդ գրառման ժամանակ կարծիքներ  հնչեցին, որ ծագման երկրի սերտիֆիկատը կեղծելով կամ այլ ճանապարհներով մեկա նույն քանակը ներկրվում է:

Նախ նույն քանակը չի, դա ասում են ոլորտի գործարարները, երկրորդ՝ էդ պրակտիկան քրեորեն պատժելի արարքա, եթե որևէ մեկը տեղյակ է նման խախտումներից (հատկապես պաշտոնյաները) ապա պետք է դիմի իրավապահ մարմիններին, ոչ թե ԱԺ ում հայտարարի, որ մեկա բերում են, եկեք հանենք արգելանքը: Նման բան ասելը նույնն է, ինչ խոստովանելը, որ պետությունն անկարող է իր որոշումներին տեր կանգնել:

Իսկ թուրքական արգելված ապրանքների մուտքը Հայաստան ավելի արդյունավետ կառավարելու համար անհրաժեշտ է արգելել ոչ միայն մուտքը, այլև վաճառքը: Էդ դեպքում մաքսայինից բացի հարկայինն էլ կարող է վերահսկել: Պլյուս անհրաժեշտ է արգելել թուրքական ընկերություններին պատկանող բրենդերի վաճառքը, եթե ուզում ենք խնդիրն ամբողջությամբ լուծել:

Հա, մեկ էլ պետք չի 6 ամիսը մեկ հարցը դնել քննարկման, բացել, թե չբացել, հասկանում ենք, որ տնտեսությունից բան չեք հասկանում, բայց նկատի ունեցեք, որ 6 ամիսը մեկ քննարկելով սթրեսի եք ենթարկում ոլորտում ներդրում արած տեղական ընկերություններին: Ուղղակի սուս ու փուս երկարացրեց, առնվազը մի 10 տարի:

Ի՞նչ կարծիքի եք»,-գրում է նա: