Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ժամանակն է 5000 թեստ տրամադրել ու պատահական ընտրանքային ստուգում իրականացնել։ Արդյունքում կունենանք վիրուսի տարածվածության հստակ պատկեր, ու ստացված թիվը կդառնա հետագա ռազմավարության մշակման ելակետ։
Եթե պարզվի 10% վարակված է, ուրեմն տարածման դեմն առնել այլևս չի լինի, բայց դա նաև կնշանակի, որ մարդկանց ճնշող մեծամասնությունը հիվանդությունը թեթև է տանում։ Այս դեպքում կարելի է առանց ռիսկերի մեծ թվով մարդկանց ներգրավել բժշկական համակարգի հզորացմանը։
Եթե ստացվի 1%, ուրեմն հիվանդությունը բավականաչափ լուրջ է, բայց տարածման տեմպը գցելու հնարավորություն կա։
Ու վերջապես, պետք է հստակ հասկանալ, թե կրկնակի վարակումը ռեալ վտանգ է, թե ոչ»։