|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հայաստանն ապրանքների մեկ քառորդը ներկրում է ԵՏՄ անդամ երկրներից. ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը: Նա նաև փաստեց՝ ապրանքների թվում են էներգակիրները, վերջնական սպառման ապրանքները, և եթե Հայաստանն անմիջական սահման ունենար ԵՏՄ անդամ երկրների հետ, ապրանքաշրջանառությունն առանց որևէ խոչընդոտի կիրականացվեր:
«Մենք մեր ամբողջ ներմուծման մեկ քառորդը ներկրում ենք ԵՏՄ անդամ երկրներից, ինչը մոտ 1 մլրդ 250 մլն դոլար է կազմում», - նշեց նախարարը:
Խաչատրյանը նաև անդրադարձավ իր ղեկավարած գերատեսչության գործունեության հիմնական ուղղություններին, այդ թվում` առևտրային քաղաքականությանը, հարաբերություններին, որոնք կապված են երրորդ երկրների հետ առևտրային հարաբերությունների, ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժի հետ, ինչպես նաև ԱՀԿ անդամակցությանը, ներդրումային քաղաքականությանը և այլն: