կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-19 16:31
Քաղաքական

Իրականում մենք հիմնականում չենք զգում Հայաստանի ողբերգության մասշտաբը. Վահրամ Միրաքյան

Իրականում մենք հիմնականում չենք զգում Հայաստանի ողբերգության մասշտաբը. Վահրամ Միրաքյան
«Մանթաշով» գործարարների միության անդամ Վահրամ Միրաքյանը գրում է.

«Իրականում մենք հիմնականում չենք զգում Հայաստանի ողբերգության մասշտաբը:
 
- Հազարավոր զոհեր:
- Հազարավոր հաշմանդամներ:
- Տասնյակ հազարավոր մարդիկ, որ կորցրեցին իրենց տները՝ այրեցին ու դուրս եկան: Ուղղակի պատկերացրեք ձեր օրինակով:
- Տասնյակ հազարավոր մարդիկ, ովքեր հարազատներ կորցրեցին:
- Տասնյակ հազարավոր մարդիկ, ովքեր երկարաժամկետ այլևս չեն կարողանալու իրենց տանն ապրել, քանի որ թշնամին մոտեցել է իրենց տանն ու այդպես ապրելն ուղղակի կյանքի համար վտանգավոր է:
- Տասնյակ հազարավոր մարդիկ կորցրեցին իրենց ապրուստի միջոցը, սեփականությունը՝ հող, տուն, անասուններ:
- Հազարավոր զոհեր կորոնավիրուսից:
- Տնտեսության աննախադեպ անկում:
- Կոլապսի ենթարկված պետական համակարգ: Վերջին երեք տարում պռավալ տվեցին իրենց գործն ու փոխվեցին գրեթե բոլոր նախարարները կամ այլ պաշտոնյանները, որոնք բացի քաղաքական խաղերից գործ անելու խնդիր ունեին:
- Հայաստանի միջազգային վարկանիշի ու դերի ահռելի անկում:
- Հարաբերությունների խզում Հայաստանի բոլոր բնական դաշնակիցների հետ:
- Սյունիքն ու Արցախի մնացած հատվածը հայտնվել են փակուղում, թշնամին մի քանի տանկով կարող է փակել մուտքը դեպի Կապան, Մեղրի, նաև դեպի Արցախ: Այսինքն շատ հեշտ կարեղ են շրջափակման մեջ քցել հարյուր հազարավոր հայերի:
- Թշնամու վերահսկողության տակ են հանձնվել ռազմավարական ճանապարհները, օրինակ Հյուսիս-հարավը:
- Որևէ ապագա տեսլականի ու պլանավորման բացակայություն:
- Մարդկանց հիասթափություն իշխնություններից, մարդկանց հիասթափություն ընդդիմությունից:
- Ապագայի նկատմամբ տոտալ անորոշություն ու հիասթափություն:
 
Ցուցակը կարելի է շարունակել, դուք էլ կարող եք ավելացնել:
Իրականում սենց մասշտաբի աղետ մեկ էլ Ցեղասպանության ժամանակ ենք ունեցել: Երկրորդ համաշխարհայինի ժամանակ զոհերն ավելի շատ էին, բայց պետական համակարգը գոնե կոլափսի չէր ենթարկվել, մարդիկ հույս էին տեսնում ապագայի նկատմամբ: Հիմա ապագան էլ անորոշ է:
 
Ինչու՞ էս աստիճան չենք գիտակցում աղետի մակարդակը: Որովհետև տեղեկատվական դաշտը լցված է քաղաքական գզվրտոցով, օրակարգն այլ է:
 
Պլյուս գիտակցելու դեպքում հոգեկանդ խանգարվում է, ինչի պատճառով անկախ մեզանից շեղվում ենք, թաղում ենք մեզ մեր գործերում:
Բայց մեկա գիշերները կծկված արթնանում ենք Քարվաճառը կամ Շուշին հիշելով:
 
Ի՞նչ անել: Հասկանալ, թե քո մասշտաբով վերոնշյալ աղետի ենթարկված ո՞ր ոլորտում կարող ես թեկուզ մի փոքրիկ բան փոխել դեպի դրականն ու անցնել գործի: Գործողությունն օգնում է չգժվել:

Ես ընտրել եմ տնտեսությունը»: