Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հրապարակախոս Վահան Իշխանյանը գրում է․
«Ֆրանսիացի գրող Իվ Գանդոնի անունը որպես պաշտպանական միջոց պաշտոնյաներին հայհոյելիս
Իշխանության ներկայացուցչին վիրավորելու քերական հոդվածը շրջանցելու հնարամիտ ձև են գտել հայերը՝ հայտնաբերել են Ֆրանսիացի գրող Իվ Գանդոնին, որի անունը կդառնա պաշտպանություն, եթե որևէ ղեկավարի համեմատեն Գանդոնի հետ։ Այսպես, Վազգեն Սաղաթելյանը գրում է. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ հետայսու գրառումներիս մեջ Նիկոլ Փաշինյան-ին անվանելով Գանդոն, ակնարկելու եմ իր ֆանտաստիկ ունակությունները մոլորեցնելու, մանիպուլյացնելու հասարակությանը: Սա էլ ինչպես ասում են մեր Գանդոնն է: Հետայսու գրառումներիս մեջ տանելու եմ մշտական համեմատական գիծ այս երկու մեծ ֆանտաստների միջև»: Իսկ հաջորդ գրառաումն է «Նիկոլ Փաշինյան ո՞նց ես այ փոքրիկ Գանդոն»:
Մի ժամանակ Գյոթեի անունն էր հայհոյանքի տեղ ընդունվում, ու հիշում եմ, որ դպրոցական էինք, երեխեքը Գյոթե ասում ու ծիծաղում էին։ Բայց երևի, գրականության նկատմամբ հարգանքը այնքան մեծ է, որ նույնիսկ պաշտպանվելու համար ոչ ոք չի ուզում Գյոթեի հետ համեմատել Փաշինյանին։
Բայց, պարզվում է Իվ Գանդոնն էլ բավական հայտնի գրող է, ստացել է Ֆրանսիական ակադեմիայի մեծ մրցանակը «Ժինեվերա» վեպի համար, Եղել է ֆրանսիական գրողների միության և ՊԷՆ ակումբի նախագահ։
Բայց նրա անունը որպես հայհոյանքից պաշտպանվելու միջոց առաջինը հայերը չեն կիրառել։ Ռուսական վիքիպեդիան հայտնում է, որ «2019-ի հուլիսին ուկրաինական զլմ-ների ուշադրությունը գրավեցին Իվ Գանդոնի ստեղծագործությունները, քանի որ Կիևի վերաքննիչ դատրանը ընդունեց, որ քաղաքացին անվանելով Կիևյան մարզի Տետիեվ քաղաքի քաղաքապետին Գանդոն, կարող էր նկատի ունենալ ֆրանսիացի գրողին։
Ի դեպ, այստեղ կերևա՝ Անտարես հրատրակչությանը ավելի շատ բիզնեսն է հուզում թե՞ իշխանությանը մոտ լինելը, քանի որ Իվ Գանդոնի նշված վեպը հայերեն թարգմանելով կարող է լավ սպառում ստանալ, իսկ եթե Արքեմնիկ Նիկողոսյանն էլ «Բարձր գրականություն» հաղորդաշարով հաղորդում կազմակերպի «Իվ Գանդոնի «Ժինեվերա»ն և Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» վեպերի ընդհանրությունները» թեմայով, ապա հսկայական դիտումներ կապահովի»։